ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Վերնախավի» տխմարությունը՝ ժողովրդի դժբախտության պատճառ

«Վերնախավի» տխմարությունը՝ ժողովրդի դժբախտության պատճառ
09.09.2024 | 17:36

Դժբախտ ժողովուրդների պատմության մեջ սովորաբար շատ մեծ լումա է ունենում վերնախավի մոտ համաճարակի բնույթ ունեցող տխմարությունը։

Այս իմաստով շատ ավելի լավ է գործ ունենալ սովորական և առանց անիմաստ նկրտումների տխմարների, քան թե իրենց կիրթ ու գիտակ երևակայող և ամբիցիաներով լեցուն ու իրենց առաջադեմ երևակայող տխմարների հետ։

Բացի դրանից, վերջիններս լի են կիսատ-պռատ սերտած մտքերով և լուրջ հակումներ ունեն, Չարենցի ասած տղայի նման, որը «մատներն անպատեհ տեղեր է խոթում»։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 9264

Մեկնաբանություններ